Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ ԱԺ-ում ԶՈւ-ի ներկայացուցիչների հետ փակ քննարկում կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

աժ

ԱԺ-ում ԶՈւ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի։ Այդ մասին այսօր` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ քննարկումը տեղի կունենա վաղը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի փակ ֆորմատով։ Կքննարկվի սահմանային իրավիճակը։

Ռուբինյանի հաղորդմամբ՝ մասնակցության հնարավորություն կունենան բոլոր պատգամավորները։ 

--00—ՍՊ