Սյունիքում պահնորդի մահվան հիմնական վարկածներից մեկը ադրբեջանցիների կողմից սպանությունն է. News.am

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

5024981209ec2da1f552b2a7d287fb39.jpg

Նախօրեին՝ ապրիլի 12-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները, NEWS.am-ի տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը:

Նշենք, որ այդ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի եւ որովայնի հատվածում: Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

--00—ԶՀ