ԱԽ քարտուղարն ԱՄՆ պաշտոնյայի հետ քննարկել է հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:

«Զրուցակցիս հետ բարձր ենք գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը:

Քննարկել ենք հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները:

Կարևորել ենք հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում»,-գրել է նա:

--00—ԼՄ