Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

tonoyan

 

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ նրա խափանման միջոցի փոփոխման հարցով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը:

Ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է գրեթե 1.5 տարի: Անցած ամիսների ընթացքում բոլոր ատյանները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանն անփոփոխ են թողել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խափանման միջոցը:

Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի սկզբին է մերժել ազատ արձակել ռազմական գերատեսչության նախկին ղեկավարին՝ ուժի մեջ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

Փաստաբանները 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ