Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը, գրում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են  համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման հարցը:

Այս պահին UEFA-ն որևէ կերպ չի մեկնաբանել բրիտանական պարբերականի հրապարակումը: Նաև նշվում է, որ կուլիսներում խոսում են եզրփակիչն այլ երկրում անցկացնելու հնարավորության մասին: 

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին: 

--00—ԼՄ