Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

8a5e20e2-5c8d-48e3-8c68-645cc14bdd85.jpg

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին հարկ է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց Ցեղասպանությունը համազգային աղետ էր, որ խլեց միլիոնավոր կյանքեր, խեղեց ճակատագրեր և հանգեցրեց հայրենազրկության:

Անցնելով այս արհավիրհքի միջով՝ մեր ժողովուրդը ապրեց ու արարեց: Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը, ծանր օրերի միջով անցնելու, սակայն ոտքի կանգնելու և հզոր երկիր կառուցելու վճռականությունը»:

--00—ԶՀ