Ցավալիորեն եղել են ու կան դավաճաններ, որոնք տգիտությամբ իրենց հայրենակիցներին մահվան են հասցրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Screenshot 2023-04-24 123659

Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` կրկին հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Նրանց սրբադասված հոգիները դեռևս արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում:

Երիցս հարգարժան են և փառավորյալ բոլոր նրանք, ովքեր զենքը ձեռքին պայքարեցին հանուն հայրենիքի, հանուն ապրելու իրավունքի, հանուն արդարության ու հավատքի:

Ցավալիորեն եղել են ու կան նաև բոլոր ժամանակների դավաճանները, որոնք խաբեությամբ, ագահությամբ, վախկոտությամբ ու տգիտությամբ իրենց հայրենակիցներին մահվան, ողբի, կորուստների ու կոտորածների են հասցրել: Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը»։

--00—ՅՄ