ՌԴ-ն ցույց է տալիս՝ Արցախն իր համար ինչ նշանակություն ունի․ ռազմագետը՝ Լենցովի նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

կարեն հ

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությունը կարևոր եմ համարում աշխարհաքաղաքական առումով։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը․

«Մինչև հիմա տեղի ունեցած փոփոխություններն իրենցից չեն ենթադրել աշխարհաքաղաքական ցայտուն ենթատեքստեր, իսկ այս մեկը կարծում եմ, որ բացառապես հենց այդ նշանակությունն ունի։

Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների մասնակից, մինչև 2020թ․-ը ռուսական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարն է։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գեներալ-գնդապետ Լենցովը ՌԴ ՊՆ-ի նախկին խորհրդականն է, նշանակում է, որ ՌԴ-ն այս նշանակումով ցույց է տալիս, թե Արցախն իր համար ինչ նշանակություն ունի․․․»,- գրել է նա։