Լենցովը Բաքվում Արցախի ապաշրջափակման հարցում հաջողության չի հասել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Снимок

Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

--00—ՅՄ