Եթե Բաքուն չկանգնեցնի Արցախի աղետը, դա բացասական հետևանքներ կունենա նաև բանակցությունների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
 

Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է. իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։

«Եթե մենք չկարողանանք լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, երկրի վրա հումանիտար աղետը, դա իր բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա»,- ասաց  Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ Երևանը կառուցողական է և շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ։ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, որոշ հարցերում արդյունքներ կան, որոշ հեռանկարներ տեսանելի են, որտեղ կողմերը կարող են փոխադարձ համաձայնության գալ։

«Բայց, իհարկե, մնում են խնդրահարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ