Լուծարվել է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

181017

ԱՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, ԱՀ  գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ.  հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին:

--00—ՅՄ