Քաղաքացու օրվա առթիվ Էջմիածնում հյուրընկալել են Սիմոն Մարտիրոսյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

343968666_796287615108744_652674975654389254_n.thumb_

Էջմիածնում այսօր հյուրընկալել են Սիմոն Մարտիրոսյանին։  Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

«Էջմիածնի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, հյուրընկալեցինք օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր, Էջմիածին քաղաքի բարեկամ եւ Էջմիածնի պատվավոր քաղաքացի Սիմոն Մարտիրոսյանին։

Հարցուպատասխանի ձեւաչափով կայացած հանդիպման ընթացքում նորովի եւ այլ տեսանկյունից բացահայտեցինք մեր ծանրորդին, լսեցինք նրա կյանքի եւ սպորտային ուղու մասին հետաքրքրաշարժ պատմություններ: Մեր համայնքի պատանի մարզիկների կողմից հնչեցին հարցեր սպորտում հաջողության հասնելու կարեւոր նախադրյալների մասին:

Նախքան հարցուպատասխանը ցուցադրվեց տեսաֆիլմ Սիմոնի վերջին նվաճման մասին, այնուհետ տեղի ունեցավ փոքրիկ սպորտային վիկտորինա ներկաների հետ, որը ավարտվեց ընկերական ոչ֊ոքի։

Սիմոնի հետ պայմանավորվեցինք կրկին հանդիպել, իսկ այսօրվա միջոցառումը եզրափակեցինք մշակութային կատարումներով»:

--00—ՅՄ