Մենք թույլ ենք լինելու այնքան, քանի դեռ մեր շարքերում բազում են ԱԶԳԱՅԻՆԸ՝ լափին ստորադասողները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

18300473_0_159_3077_1889_1920x0_80_0_0_b6120560e267a6bef3a437fef4483452.jpg

Մենք թույլ, անպաշտպան և կորցնող ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր շարքերում բազում են ԱԶԳԱՅԻՆԸ՝ լափին ու նեղանձնականին ստորադասողները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Իսկ այդպիսինները, ցավոք, այսօր մեզանում իրոք շա՜տ-շա՜տ են և դրանց առաջնորդողն այս լուսանկարում պատկերված անհայրենիքն է։

Հ.գ.- Հարգանքս ու երախտագիտությունս աշխարհով մեկ սփռված այն արժանապատիվ հայերին, ովքեր գիտակցելով Արցախի կարևորությունը Հայոց պետականության գոյության և հզորացման գործում, վճռականորեն մերժել,մերժում և կմերժեն, հանուն սեփական լափամանի, ադրբեջանա-թուրքական տանդեմին հանդուրժող և իրենց հայ հորջորջող անհայրենիքներին...

--00—ՅՄ