Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորները Երևանում են․ FlyONE Armenia

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

fly one

FlyONE Armenia ազգային ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԶԼՄ հարցումների․

«FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։

Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։ Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ։ 

--00—ՍՊ