Անում ենք հնարավորը՝ բնականոն չվացուցակին վերադառնալու ուղղությամբ․ Fly One Armenia

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

fly one armenia

FLY ONE ARMENIA ընկերությունը հաղորդագրություն է տարածել․

«Ընկերության վարձակալած օդանավերից մեկի հետ տեղի ունեցած միջադեպը որոշակի բացասական ազդեցություն է ունեցել ընկերության չվացուցակի վրա։

Ավիաընկերությունն անում է հնարավորը՝ բնականոն չվացուցակին վերադառնալու ուղղությամբ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունն ու ըմռնումը՝ մեր կամքից անկախ ստեղծված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ