Չի բացառվում Նեմեսիսի արձանն ապամոնտաժեն, ՀՀ իշխանությունը Թուրքիայի ո՞ր պահանջին է դիմադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Թուրքիայի արձագանքը և գործողությունները «Նեմեսիսի» հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման վերաբերյալ հերթական նախապայմանն են։ Սա ապացույցն է նրա, որ ծիծաղելի են այն պնդումները, թե Թուրքիայի հետ բանակցում են առանց նախապայմանների: Չի բացառվում՝ «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժեն, ՀՀ իշխանությունը Թուրքիայի ո՞ր պահանջին է դիմադրել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայրենասիրության մեր մոդելն այն է, որ չունենանք հայրենիք, պատգամավորը նշեց, որ Փաշինյանը հայրենասիրության մասին աբսուրդ հայտարարություններով ուզում է մոռացության տալ իր դավաճանությունը:

Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց մասնակցել Կառավարության հետ հարցուպատասխանին, և նկատելի է ընդդիմության հռետորաբանության փոփոխություն, պատգամավորը պատասխանեց. «Ընդդիմությունը փորձ է անում բոլոր ԱԺ գործիքները արդյունավետ օգտագործել, իշխանության հետ կառուցողական դաշտ չենք մտել, ինչի՞ շուրջ պետք է ընդդիմությունը համագործակցի իշխանության հետ: Իսկ ինչ վերբերում է ընդդիմության մոտ հռետորաբանության փոփոխությանը, ապա նման բան չկա, ամեն պատգամավոր հավատարիմ է իր որդեգրած ոճին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ