Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորելը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան չէին մնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ք

Էրդողանի գրասենյակը նույնպես մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը՝ Հայաստանի գործողությունները (Նեմեսիս գործողության հերոսների հուշարձանի բացումը) անվանելով «Թուրքիայի պատմական հիշողությանը հակասող»։ Այս մասին հայնում է թուրքական Hurrıyet-ը։

 «Չէր կարելի սպասել, որ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող գործողությունը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան կմնա: Դա հանգեցրեց օդային տարածքի փակմանը»,–ասել է նա:

--00—ԱՊ