Խորապես ցնցված եմ Բելգրադում դպրոցում մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

152415360_755540258727917_6071157361585426918_n

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում և Մլադենովացում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ։ Նամակում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից:

Այս ծանր պահին hայ ժողովրդի և անձամբ իմ  անունից անկեղծ վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

--00—ՅՄ