Սերբիայի նախագահին շտապ տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Screenshot 2023-04-28 095508

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով սերբական B92 լրատվական պորտալին։

«Սերբիայի նախագահին շտապ տեղափոխել են հիվանդանոց»,-ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։

Վուչիչի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

--00—ՅՄ