ՌԴ-ում ՀՀ-ի և ԱՄՆ-ի դեսպանները հանդիպել են․ ինչ են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

344890366_217489064326181_8579714584949161915_n

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացների զարգացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունները և արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, որը առաջացել է Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով։

--00—ՅՄ