Որոշ ընդդիմադիրներ ուժեղացնում են Նիկոլին. ՀՀԿ-ն մենակ էլ մնա՝ պայքարելու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

2021 թվականին Փաշինյանը ժողովրդին խաբում էր՝ խոսելով Շուշին ազատագրելու մասին, իսկ հիմա անգամ չի արտաբերում Շուշիի օկուպացիա բառակապակցությունը: Փաշինյանն իր «վաբանկը» գնացել է, մնում է մենք մեր «վաբանկը» գնանք, ՀՀԿ-ն միայնակ էլ մնա, պայքարելու է, թույլ չենք տալու դավաճանության արդյունքում սերունդների պայքարը ոչնչացնել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Քանի դեռ Փաշինյանն իշխանության է, ընդդիմությունը պարտվել է: Որոշ ընդդիմադիր տարբեր կալիբրի գործիչներ իրենց խոսույթով միամտաբար կամ կանխամտածված, պատվիրված ձևով Նիկոլին ուժեղացնում են, ՀՀԿ-ին շեղելով՝ զբաղեցնում են ավելի կարևոր գործեր անելուց:

ՀՀԿ-ն պաշտոնի կռիվ չի անում, մեր ղեկավարը հայտարարել է, որ իշխանության չի ձգտում, միակ նպատակը՝ իշխանափոխությունն է»,-ավելացրեց պատգամավորը: Մամիջանյանի խոսքով, եթե Արցախը կորցնենք, դա լինելու է բոլորիս պարտությունը, դրա համար պետք է ժողովուրդն իր խոսքն ասի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ