ՔՊ-ականների բողոքի նոտան ուշանում է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13, 24News

աս

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-18-ը կգործուղվի Բելառուս՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունն անցած տարի անցել է Բելառուսին, եւ դեռեւս տարեսկզբին հայտարարվեց, որ մայիսին արտագնա նիստ է անցկացվելու՝ քննարկվելու են խնդրահարույց հարցեր։ Ենթադրվում է, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները եւս քննարկման թեմա կդառնան։

Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ արտագնա նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Երեւանում: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի գլխավորած 12 հոգանոց պատվիրակությունում ընդամենը 4-ն են օրենսդիր, մյուսները նախագահի աշխատակազմից են։ Բայց ՔՊ-ականները բողոքի նոտա չեն հղում աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին։ Հիշեցնենք, որ նախկինին՝ Վահան Նարիբեկյանին ազատելու պատճառներից մեկն այն էր, թե աշխատակազմից ավելի շատ մարդիկ են գործուղման մեկնում, քան պատգամավորներից։

 

 --00—ԱՊ