Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող «Ժոռ պապը» արդարացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Screenshot 2023-05-18 121613

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող «Ժոռ պապը» արդարացվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:

«Ուղիղ մեկ տարի առաջ խաղաղ ցույցի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով ազատազրկված այնուհետեւ նաեւ նույն հոդվածով մեղադրյալի կարգավիճակ ստացած, երեք պատերազմի մասնակից, դաշնակցական Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը «Ժոռ պապը» մեղսագրվող արարքում ճանաչվեց անպարտ, վերջինիս նկատմամբ արդարացնող հիմքով կայացվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում»,- գրել է նա:

--00—ՅՄ