Սեփական կառավարչական իմպոտենտությունը գործող իշխանությունն ուզում է արդարացնել ամեն գնով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սեփական կառավարչական իմպոտենտությունը գործող իշխանությունները ուզում են արդարացնել ամեն գնով. մեղավոր են բոլորը, բայց հատկապես ռուսներն ու ՀԱՊԿ-ը։

Իսկ ի՞նչ է իրականում կատարվում. Ալիև-Փաշինյան համատեղ գործարք, որի նպատակը Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության կողմ դարձնելն ու Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելը։

Ասել եմ մեկ անգամ, կրկնեմ. Ալիևի ու Փաշինյանի թիրախում Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունն ու հայ-ռուսական հարաբերություններն են, ինչի շրջանակներում մեղավոր է նշանակվում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։ 

Մինչդեռ մեր ռազմավարական գործընկերների առաքելությունը մեզ ԱՋԱԿՑԵԼՆ Է, ՕԺԱՆԴԱԿԵԼԸ, բայց որ երբեք ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ կռվելը։ Եթե Հայաստանը չի դիմադրում և թույլ է տալիս, որ թշնամական զորքը անարգել մուտք գործի Հայաստան, սպանի մեր դիրքապահին, ծեծի ու ստորացնի, մեր տարածքում զինաթափի ու գերեվարի մեր զինվորներին, ապա այս իրավիճակում Ռուսաստանը պետք է համարի, որ Հայաստանը համաձայն է այս ամենի հետ և սկսի մտածել իր շահերի պաշտպանության մասին։
Այս իրավիճակում կա ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐ և դա Նիկոլ Փաշինյանն է ու  իրեն ծառայող պետական չինովնիկները։
Հասունանում է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ . . .»

 --00—ՄՀ