Փաշինյանի հայտարարություններից կարող ենք եզրակացնել՝ բացի Արցախից նժարին է նաև ՀՀ այլ տարածքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

տիգրան

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերին․

«Մայր Հայաստանի և Սփյուռքի հայությունը տասնյակ տարիներ թե ֆինանսապես, թե ֆիզիկապես օգնել են արցախցիներին, պաշտպանել են Արցախի սահմանները։ Հազարավոր հայեր զոհվել են հանուն Հայկական Արցախի։

Հայկական Արցախ՝ սա է Հայ Ազգի հավաքական դիրքորոշումը։

Ն.Փաշինյանի հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ բացի Արցախից նժարի վրա է դրված նաև Հայաստանի այլ տարածքներ։ Սա սխալ, կործանարար քաղաքականություն է, որը չի արտահայտում Հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը, ուստի այս ամենը կարող ենք որակել որպես հակահայկական քայլեր։

Այո, սա հակահայկական քայլեր են…»։ 

--00—ՍՊ