Պահանջել ենք հեռացնել Հյուսնունց Ռուդիկին, Բալասանյան Վիտալիին և Աղաջանյան Կամոյին. Տիգրան Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

02ee9f2b-4267-4f6c-8aec-dde13f8bc414.jpg

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ստեղծելով կառույցը, նպատակ են հետապնդել նաև ներքին կյանքում փոփոխություններ իրականացնել՝ ազատել աշխատանքից որոշ պաշտոնյաների, որոնք այս կամ այն հիմնավորմամբ ենթակա են հեռացման։

«Այդ առումով որոշել ենք սկսել հենց նախագահականից և առաջին հերթին պահանջել ենք հեռացնել զբաղեցրած պաշտոններից.

1) Հյուսնունց Ռուդիկ Լևոնի (ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան)

2) Բալասանյան Վիտալի Միխայիլի (ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական)

3) Աղաջանյան Կամո Աբգարի (ՀՀ-ում ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով)

Նման գործընթացը շարունակական է լինելու, պետք է ազատվենք ոչ պիտանի պաշտոնյաներից»,-գրել է նա:

--00—ԶՀ