Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին. «Դու ահաբեկիչների հովանավորն ես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

84b9aa6b-3485-4171-ad46-279688b8a872.jpg

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, մայիսի 25-ին Twitter-ում արած գրառմամբ հայտնվել է թուրքական մամուլի առաջին էջերում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

ԺՀԿ առաջնորդը Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ համագործակցության մեջ:

«Չեմ ասում, որ դու հանդիպում ես, ասում եմ, որ դու ահաբեկիչների հովանավորն ես: Քանի որ փաստեր ես պահանջում, քեզ մարտահրավեր եմ նետում: Քո սեփական հեռուստաալիք՝ «TRT»-ում այս երեկո, վաղը, կամ էլ շաբաթ արի՛ իմ հետ դեմ առ դեմ հանդիպման: Ես կապացուցե՛մ, որ դու ստորի մեկն ես, ով ահաբեկիչների հետ է համագործակցում»,- գրել է Քըլըչդարօղլուն:

--00--ԶՀ