«160-յակի սեղան էլ ստեղծի, ազգի ապտակն ուտելուց չի կարող ազատվել»․ Էրդողանը՝ Քըլըչդարօղլուի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

0e3ab975-6c9b-4cca-bb1d-9b73e5cd8605.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի այն հայտարարությանը, թե «Թուրքիայի՝ դեպի լուսավորություն դուրս գալու համար, եթե պետք լինի, 16-յակի սեղան էլ կստեղծեմ»։ Այս մասին գրում է Ermrnihaber.am-ը։

Հունիսի 21-ին «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության 28-րդ շրջանի առաջին ժողովի ժամանակ Էրդողանն ասել է․

«Այդպես հերիք չէ։ Պետք է է՛լ ավելի բարձրացնես։ Սեղանի շուրջ նստող գործընկերների թիվը բազմապատկելով չի լինի։ Ազգը կամք է ցանկանում։ 160-յակի սեղան էլ ստեղծի, ազգի ապտակն ուտելուց չի կարող ազատվել»։

--00--ԶՀ