Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, մնաց 1 օր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

19e96c1e-52d8-4744-8b5d-8e4d6ed9952e.jpg

Թուրքիայում մայիսի 14-ին անցկացվեցին նախագահական և խարհրդարանական ընտրություններ։ Առաջադրված թեկնածուներից ո՛չ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ո՛չ էլ Քեմալ Քըլըչդարօղլուին չհաջողվեց ստանալ ընտրողների 50%+1 քվեն։ Այդ իսկ պատճառով Թուրքիայում մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Այս մասին գրում է Ermenihaber.am–ը։

Ընտրությունների 2-րդ փուլում ևս հիմնական պայքարը կընթանա Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Նախագահ կընտրվի նա, ով կհավաքի վավեր ձայների մեծամասնությունը։

Երկրորդ փուլն անցկացվելու է թարմացված գրանցամատյաններով, ընտրողների գրանցման վերաբերյալ հասցեների փոփոխություն չի կատարվի։ Առաջին փուլից հետո 18տ լրացած և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կավելանա 47.523-ով։ Այսպիսով արտերկրում և Թուրքիայում գրանցված, ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիների թիվն հասնում է 64 միլիոնի։

--00--ԶՀ