Թուրքիայում հետաքննություններ են սկսվել ընտրական թեմայով հրապարակումների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Screenshot 2023-05-16 142344

Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սոցցանցերում  ընտրությունների արդյունքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող «սադրիչ գրառումներ» կատարողների դեմ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես հաղորդվում է, որ դատախազությունը սոցիալական ցանցերի օգտահաշիվների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ նշելով, որ դրանք ընտրությունների արդյունքներին և երկրաշարժի գոտում գտնվող ընտրողներին ուղղված  «սադրիչ գրառումներ» են, որոնք  հրապարկայնորեն կեղծ տեղեկություն են տարածում։ Այդ ապատեղեկատվությունն էլ խաթարում է հասարակական կարգն ու անդորրը և ապակողմորոշում լայն զանգվածներին։

Արդեն հայտնի է դարձել, որ նմանատիպ հետաքննություն է սկսվել դերասանուհի Զեյնեփ Բեշերլիի նկատմամբ։

--00—ՅՄ