Արցախում 7 անձ ձերբակալվել է առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

261590

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել  2023թ. հունիսի 02-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում գտնվող առևտրի սրահներից մեկի դիմաց, առանց վառելիքի բացթողման կտրոնի առկայության լիցքավորում կատարելու պահանջի պատճառով նույն քաղաքի մի խումբ բնակիչների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նրանց կողմից խմբով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու և սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Արցախի ՔԿ հաղորդմամբ, խուլիգանության կատարման կասկածանքով ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի թվով յոթ բնակիչ ձերբակալված են։

Նախաքննությունը շարունակվում են։

--00—ՅՄ