Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ հետազոտության արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

photo_2023-06-05_11-17-27

Տեղեկատվություն Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ․

«Հարգելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի  նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։

Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները։

Արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ»։

--00—ՅՄ