Սկանդալ․ Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար հավաքված ապրանքները վաճառվել են շուկայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

photo_2023-06-08_13-46-44

Թուրքական մամուլն անդրադարձել է Մեքսիկայում տեղի ունեցած և երկու երկրների միջև սկանդալի առիթ դարձած հետևյալ իրադարձությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մեքսիկացի մի լրագրող սեփական նախաձեռնությամբ լրագրողական հետաքննություն է արել՝ պարզելու Թուրքիայի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար հավաքված ապրանքների հետագա ճակատագիրը։

Լրագրողի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Մեքսիկայում հավաքված օգնությունը ոչ թե ուղարկվել է Թուրքիա, այլ վաճառվել է հենց տեղական շուկայում։

Նշվում է, որ չնայած Մեքսիկան փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան օգնության ձեռք մեկնած երկրներից մեկն է, բայց այս իրադարձությունը կարող է ստվերել Մեքսիկայի հեղինակությունն այդ հարցում։

Մեքսիկական կողմը դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել վերոնշյալ սկանդալի առնչությամբ։

--00—ՅՄ