ԱՄՆ-ն կարդիականացնի Թուրքիայի F-16 կործանիչները, իսկ նորերի վաճառքը քննարկման փուլում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

59ade8f5-1cae-490f-a68b-212a0421d7ea.jpg

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի և Թուրքիայի սպառազինության տակ գտնվող այդ ինքնաթիռների արդիականացման հարցը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ է Թուրքիայի նախագահի մամուի խոսնակ Իբրահիմ Քալընը «TRT» հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր, որ F-16 կործանիչների վաճառքի և արդիականացման գործընթացն արագացել է NATO-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո։ 

«ԱՄՆ վարչակազմը նախկինի պես ցանկանում է, որ գործընթացն առաջ գնա, այժմ գործը հասել է կոնգրեսին։ NATO-ում Ֆինլանդիայի անդամության հաստատումից հետո գործընթացն արագացել է»,- ասել էր նա։

Հունական «Kathimerini»  լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ինքնաթիռների արդիականացման արժեքը կկազմի 259 մլն դոլար:  Այն չի ներառելու նոր F-16-երի վաճառք, որոնց հարցը դեռ պետք է քննարկվի կոնգրեսում:

Հունական աղբյուրը գրում է 259 միլիոնանոց գործարքը Թուրքիա-ԱՄՆ հարաբերութուններիում կհամարվի խոշարագույներից մեկը վերջին տարիներին: 

Նշվում է, որ ԱՄՆ-ի մի շարք գերատեսչություններ նույնպես իրենց համաձայնությունն են տվել այդ գործարքին: 

--00—ԶՀ