Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Снимок

Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ։ Այս մասին Բելտա-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Համապատասխան որոշումն արդեն պատրաստ է և կստորագրվի Բելառուսում՝ Երևանի քաղաքապետի այցի ժամանակ։

Ինչ վերաբերում է սփյուռքի գործունեությանը, ապա մինչև տարվա վերջ Մինսկում կավարտվի հայկական եկեղեցու կառուցումը։

--00—ՅՄ