Չնայած ճգնաժամին՝ Ռուսաստանը դեռ ունի ընկերներ, որոնց թվում է նաև Հայաստանը. ՌԴ դեսպան Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

kopirkin
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին․ 

«Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի արտաքին քաղաքական գործընկերների շարքում՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը։

Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը զարգանում է ոչ միայն երկկողմանի, այլև ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ 

Ռուսաստանը մնում է միջազգային ասպարեզում առանցքային խաղացողներից մեկը, առանց որի անհնար է լուծել գլոբալ հրատապ խնդիրները, հաղթահարել միջազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները»,- նշել է նա։

--00--ՍՊ