Փաշինյանի և Ալիևի միջև հնարավոր կուլիսային պայմանավորվածություններ կան․ Իրանի հայազգի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

dd

Իրանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը խորհրդարանում հայտարարել է՝ Փաշինյանի և Ալիևի միջև հնարավոր կուլիսային պայմանավորվածություններ կան. «Հարավային Կովկասում սահմանների փոփոխության հետ կապված մտահոգություններ կան», - գրում է MiranPress-ը․ 

«Թեհրանը պետք է հատկապես զգույշ լինի, քանի որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ռիսկ կա, և դա կարող է սահմանափակել իրանական ներկայությունը Հարավային Կովկասում, վնասել Հարավ-Հյուսիս միջանցքին»,- նշել է նա։ 

«Միջանցքի բացումը կսահմանափակի Իրանի մուտքը Եվրասիա, դեպի Սև ծով և Վրաստան հաղորդակցությունը։ Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապ ունեն Իրանի տարածքով, և տարածաշրջանում սահմանները փոխելու կարիք չկա։ Տարածաշրջանում կողմնակի տարրերը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, սահմանափակում են Իրանի մուտքը Եվրասիա, վնաս են հասցնում քաղաքական, տնտեսական և ռազմավարական առումով։ Իրանը հույս ունի դառնալ ԵՏՄ մշտական անդամ»,- ընդգծել է պատգամավորը։ 

--00--ՍՊ