Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը նշել է իր հարյուրամյակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

photo_5222190610415471130_y

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը նախօրեին նշել է իր հարյուրամյակը: Այս մասին հայտնում է Երևանում Մոսկվայի տունը։

Ռոզալիա Աբգարյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում, իսկ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ ու անցել է ողջ պատերազմը։ Պարգևատրվել է կառավարական մի շարք պարգևներով, այդ թվում՝ «Մարտական ​​վաստակի համար», «Կովկասի պաշտպանության համար» և այլն։

 --00—ԱՊ