Սևանա լճի մակարդակը հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

sevan1.jpg

Սևանա լճի մակարդակը հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.53մ (18.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 12-18-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.273մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 18-ը ներառյալ՝ 53.083մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 12-18-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.730մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 18-ը ներառյալ՝ 72.212մլն. մ³:

--00--ԶՀ