Կատուն բարձրացել էր ծառը և չէր կարողացել ինքնուրույն իջնել. փոքրիկը զանգել էր փրկարարներին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News 

կատու

Փետրվարի 4-ին ժամը 20։21-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում կատուն բարձրացել է ծառը եւ չի կարողանում ինքնուրույն իջնել։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ  ժամը 20։22-ին արագ արձագանքման հատուկ ստորոբաժանման օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր եւ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։

«Կանչի հեղինակ փոքրիկը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իր կատվին ծառից իջեցնելու համար։ Ինչու չէ, սա նույնպես փրկության եւ մեր քաղաքացիների կողքին լինելու հերթական` գուցե շատերի համար փոքրիկ, բայց երեխայի համար բավականին մեծ ու հիշարժան դրվագ է»,- ասվում է հաղորդագրության  մեջ։

 --00—ՄՀ