Փաշինյանը կատվի պես է, ոնց ընկնում, չորս ոտքի վրա է կանգնում. Նաիրի Հոխիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Փաշինյանը կատվի պես է, ոնց ընկնում, չորս ոտքի վրա է կանգնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի ելույթը ինքնաարդարացման փորձ էր։ Ըստ նրա՝ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին սատանա էր դարձնում, Սերժ Սարգսյանին՝ մաքրագործում, իսկ ինքը կուսական է և ոչնչի հետ կապ չունի։

Հոխիկյանի կարծիքով, Շուշին Փաշինյանն է հանձնել և դա հատուկ ծրագիր էր, որը պրոֆեսիոնալ կերպով կյանքի կոչվեց։ Ըստ նրա՝ իշխանությունը դավաճանական քայլերով ձախողել է ամեն ինչ և դրա արդյունքում ունենք շրջափակված Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ