Ֆրանսիայում կատուն կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

կատւո

Ֆրանսիայում առաջին անգամ կատուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի Ալֆոր ազգային անասնաբուժական դպրոցը:

Հետազոտողներն ընդհանուր առմամբ թեստավորել են տասը կատվի: Դրական է եղել  Փարիզի մոտակայքում ապրող կատուներից մեկի թեստը։ Նա ունեցել է վարակի ախտանշաններ,ինչպես նաև մարսողական խնդիրներ։

Անասնաբույժները կորոնավիրուսով վարակված մարդկանց խորհուրդ են տվել պահպանել հիգիենայի կանոնները և հեռավորություն՝ տնային կենդանիներին չվարակելու համար: