«Ալեն ջան» ասող ընդդիմությունը ոչինչ չի անում. Նիկոլն ասաց՝ ՀՀ-ի գոյությունը կասկածի տակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

«Ալեն ջան» ասող ընդդիմությունը ոչինչ չի անում. Նիկոլն ասաց՝ ՀՀ-ի գոյությունը կասկածի տակ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը հարցազրույցին ներկայացել էր Ծիրանիկ անվամբ կատվի հետ։ Ըստ նրա՝ այդ կատուն խորհրդանշում է կառուցողական ընդդիմությանը։ Զոհրաբյանի կարծիքով, ընդդիմության այդ հատվածը լեգիտիմացնում է Փաշինյանի իշխանությունը, այն դեպքում, երբ նրանք իշխանության էին եկել ընդամենը մեկ օրակարգով, այն է՝ հեռացնել գործող իշխանությանը։

Զոհրաբյանը խոսեց նաև Փաշինյանի պրահյան հանդիպումների մասին, ինչպես նաև՝ անդրադարձավ Նեմեսիսի հուշակոթողին։ Նրա պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով քլունգով կքանդի այդ հուշարձանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ