Սահմանին տեղի ունեցածը իշխանափոխության համար էր, պատերազմական շատ դրվագներ դա են հուշում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Պատերազմի հետ կապված շատ դրվագներ կան, որոնք կասկածի տեղիք են տալիս, թե առաջնագծում տեղի ունեցածի նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելն է եղել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



«Շատ երկար, նույնիսկ մինչև պատերազմի ավարտը, ինձ թույլ չեմ տվել նման բան մտածել, հետագայում, մի շարք իրադարձություններ վերլուծելով, մեկ–մեկ սկսում եմ մտածել դրա մասին»,-ասաց Փաշինյանը։



Նրա խոսքով՝ այդ վարկածն ուժեղացել է Սոթք–Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան` քրեական գործ կա, մեղադրյալ կա, մեղադրանք կա, բայց բացատրություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ