Գայի պողոտայում հասարակական տրանսպորտի գոտում խախտումները կարձանագրվեն տեսախցիկների միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

8adcc751-44b3-4350-a10e-a795e9c4d009.jpg

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 28-ից տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելու են Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

--00—ԶՀ