2018-ին զենքի գնման պլան չի փոխվել, СУ-30-ը ТОР‐ի փոխարեն չի գնվել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

2018-ին զենքի գնման պլան չի փոխվել, СУ-30-ը ТОР‐ի փոխարեն չի գնվել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, պատերազմում պարտության առաջնային պատճառը սովետական մտածողության և չկայացած համակարգերի մեջ է։ Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը ճիշտ է, երբ նշում է, որ կառավարման խզում է առաջացել։

Հովհաննիսյանի պնդմամբ, վարչապետին հիմնականում արձագանքում են էմոցիոնալ և պոպուլիստական ձևակերպումներով, առանց հասկանալու համակարգի լրջագույն խնդիրները, որոնք տարիներ և տասնամյակներ շարունակ ուղեկցել են մեզ։ Փորձագետի կարծիքով, կան նաև բազմաթիվ առեղծվածային հարցեր, օրինակ՝ Շուշիի անկումը, որը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ