Եթե դու վստահ ես, որ ճիշտ ես, պիտի պատրաստ լինես նաև անցնել դժոխքով. Էլիբեգովա

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«2018-ը ինձ 3 դաս տվեց՝

1. Գիտակից, կրթված ու ցիվիլ թվացող մարդիկ կարող են դառնալ անադեկվատ մի վարկյանում, պահի թելադրանքով։ Հետևաբար միշտ վերապահումով եմ սկսել մոտենալ էդ բնորոշմանը։

2. Հազվադեպ հանդիպող երևույթ էի, որ մոտ շրջապատում կորուստ չունեցա։ Հակառակը, լիքը լավ մարդու հետ ծանոթացա, ում հետ այլ հանգամանքներում չէի հանդիպի, եթե չլիներ ընդհանուր դիրքորոշումը՝ Նիկոլը չարիք է։ Այստեղից հետևություն արեցի, որ նույնիսկ եթե քեզ բուլլինգի ալիքի տակ թվում ա, թե մենակ ես պահում խրամատդ, իրականում էդպես չի։

3. Եթե դու վստահ ես, որ ճիշտ ես, պիտի պատրաստ լինես նաև անցնել դժոխքով։ Պետք ա ամեն օր սահմանես կարմիր գծեր, որ չանցնես։ Պետք ա սկզբունքներիդ վրա 100% վստահ լինես։ Պետք ա պինդ պսիխիկա ու ոգի ունենաս։ Հակառակ դեպքում սեփական գաղափարների համար պայքարել չարժի, ամբոխը կոչնչացնի, կսրբի, կտանի։

Ի՞նչ տվեցին ինձ այդ 3 դասը: Մի փոքր ավելի դժվար դարձավ ապրելը։ Մի փոքր ավելի հեշտ սեփական սխալները ընդունելը»։

--00--ԱԹ