Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ԱՀ ՊԲ-ն կրակ չի բացել Ասկերանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

արցախի պբ

Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի ՊՆ-ն  նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝  նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

--00—ՍՊ