Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News  

գհ

Հուլիսի 10-ին` ժամը 01:15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր, 1963թ.ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Օդանավակայան Է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն»,-ասաց ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ