Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակներ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

e3893dda-2a94-47bd-a74d-2b81ee9d75d9.jpg

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին անդրադարձ է եղել Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում։ 

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի: 

--00—ԶՀ